Քաղաքական 19:56 30/06/2020 Հայաստան

Կոչ ենք անում Ձեզ չստորագրել այն և դիմել Սահմանադրական դատարան. «Ազգային Օրակարգը»՝ ՀՀ նախագահին

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահը դիմել է ՀՀ նախագահին։

«Նկատի ունենալով, որ հունիսի 22 –ին Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունները իրականացվել են գործող Սահմանադրության պահանջների ակնհայտ և կոպիտ խախտմամբ, սակայն դրանով դեռևս չի ավարտվել Սահմանադրական դատարանի լիազորությունների վերջնական յուրացումը, և այսօր Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ, կոչ ենք անում Ձեզ չստորագրել այն և դիմել Սահմանադրական դատարան՝ այդ փոփոխությունների սահմանադրականությունը պարզելու պահանջով:

Մասնավորապես, հունիսի 30-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարման հիմք է համարում ս. թ. հունիսի 22-ին Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունները (օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ պարբերությունները):

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նման կարգավորումը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում սպառիչ կերպով սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմքերին, որը սահմանում է հետևյալը.

«Դատավորի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում»։

Փաստացի, հունիսի 30-ին ընդունված օրենքը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման մի հիմք, որը Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված չէ։

Այսպիսով, հաշվի առնելով, որ հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից հապշտապ ընդունված օրինագիծն ինքնին առերևույթ հակասում է Սահմանադրությանը, հորդորում ենք Ձեզ է՛լ ավելի չխորացնել Հայաստանում ստեղծված Սահմանադրական ճգնաժամը, օգտվել Սահմանադրության 129-րդ հոդվածով Ձեզ վերապահված լիազորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը նշված օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով»,- ասված է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ դիմումում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Հասարակական, քաղաքական գործիչների արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}