Ռուբեն Հայրապետյանի հետ կապ չունեցող ընկերությունները կալանքի տակ են դրվել. Ամրամ Մակինյան
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կապ չունեցող ընկերությունները կալանքի տակ են դրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հրատապ.
Հարգելի ընկերներ,
Բոլորիդ առաջարկում եմ ստուգել ձեր գույքերը, քանի որ դրանք կարող են լինել կալանքի տակ և բնավ կապ չունի դուք Ռուբեն Հայրապետյանին անձամբ եք ճանաչում, թե TV-ով եք տեսել…
Իսկ հիմա առարկայական.
Ովքեր ճանաչում են
1. «Մերիդիան Հոլդինգ» ԲԲ
2. «Արմավիր Շին» ՍՊ
3. «Անի-97» ՍՊ
4. «Ոսկե Կար» ՍՊ
5. «Մերիդիան ազատ տնտեսական գոտի» ՓԲ
6. «ԱՎՏ» ՍՊ
7. «Վեստ Գոլդ» ՍՊ
8. «Հառուռ» ՍՊ
ընկերությունների սեփականատերերին կամ տնօրեններին, խնդրում եմ նրանց տեղեկացնել, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանք է դրվել գործի քննության հետ որևէ առնչություն չունեցող նրանց ընկերությունների բաժնեմասերի, անշարժ ու շարժական գույքերի վրա:
Լրացուցիչ մանրամասների համար խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան