Իրանը մտադիր է մահապատժի ենթարկել լրատվամիջոցի ղեկավարին՝ բողոքի ակցիաները լուսաբանման համար
Իրանում մահապատժի է դատապարտվել «Amad News» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլա Զամը։ Այս մասին գրում է rosbalt-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը:
Լրագրողը մեղադրվել է «հակահեղափոխական գործունեության» համար՝ երկրում 2017-ի դեկտեմբերից մինչև 2018-ի հունվար ամիսները բողոքի ցույցերը լուսաբանելուց հետո:
Որոշ ժամանակ Զամը թաքնվել է Փարիզում, բայց Իրանի անվտանգության ուժերը կարողացել են դա պարզել: Երբ ԶԼՄ-ի ղեկավարը կալանավորվել է, մեղադրանքներին ավելացվել է նաև համագործակցություն արտաքին հետախուզության հետ, այդ թվում `Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից ֆինանսավորում ստանալու համար:
Իրանի դատական համակարգի խոսնակը խոստովանել է, որ մահապատժի դատապարտումը կարող է բողոքարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան