Մակրոնը Թուրքիային մեղադրում է Լիբիայում «քրեական պատասխանատվության» մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը մեղադրեց Թուրքիային ՝ Լիբիայում իր գործողությունների համար «քրեական պատասխանատվություն» կրելու մեջ՝ վերջին շաբաթների ընթացքում ավելի խթանելով խոսքերի պատերազմը Փարիզի և Անկարայի միջև: Այս մասին գրում է Politico-ն։
Ելույթ ունենալով Բեռլինից` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսում, Մակրոնը մեղադրել է Թուրքիային՝ հունվարին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Լիբիայի հարցով համաժողովին տրված խոստումները չկատարելու համար:
«Կարծում եմ, որ այսօր Թուրքիան չի հարգում Բեռլինի խորհրդաժողովում ստանձնած որևէ պարտավորություն, Լիբիայում մեծացնում է իր ռազմական ներկայությունը և այդ ժամանակից Սիրիայից ջիհադիստների է տեղափոխում այնտեղ։ Կարծում եմ, որ սա պատմական և քրեական պատասխանատվություն է ՆԱՏՕ-ի անդամի համար», - լրագրողներին ասել է Մակրոնը։
Մակրոնը նաև պնդում է, որ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում մեծացնում է Եվրոպային ուղղված ահաբեկչական սպառնալիքը, իսկ Արևելյան Միջերկրական ծովում նրա հորատման պայմանագրերը սպառնում են ԵՄ անդամ երկրների տարածքային ամբողջականությանը, ինչպիսիք են Կիպրոսը և Հունաստանը:
Ֆրանսիան և Թուրքիան, երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամներ, ամիսներ շարունակ գտնվում են հակասությունների մեջ՝ կապված Լիբիայում, Արևելյան Միջերկրական ծովում և Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող քաղաքականության արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Թուրքիան պետք է հայտարարի, որ ցանկանում է «սիրիականացնել» Լիբիան
- Արաբագետ. Շա՜տ հետաքրքիր զարգացումներ են սպասվում Լիբիայում
- Թուրքիան փորձում է նաև տնտեսապես ներխուժել Լիբիա
- Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է