Յուրի Խաչատուրովի փաստաբանը հայտարարեց՝ շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի մեկնարկեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դեռ տեղը չէր զբաղեցրել դատարանի դահլիճում, ասաց դատարան մտնելուց հետո 36.9 ջերմություն է արձանագրել։
Պողոսյանն ասաց՝ շփումներ է ունեցել կորոնավիրուսով հիվանդի հետ, ով իր գործընկերն է։ Պողոսյանը նշեց, թեստ է հանձնել, պատասխանը բացասական է։ Սակայն խորհուրդ են տվել ևս մեկ թեստ հանձնել։ Նա առաջարկեց քննարկել հարցն ու որոշել, ինքը կարո՞ղ է մասնակցել նիստին, թե՞ ոչ։
«Ես այսօր եկել եմ ուշ, որպեսզի չշփվեմ դատավարության մասնակիցների հետ։ Հատուկ եկել եմ շահարկումներից խուսափելու համար»,-ասաց Պողոսյանը։
Դատավորը խնդրեց քննարկել հարցը։ Կորոնովիրուսով հիվանդացած Կարեն Մեժլումյանը, ով Սեյրան Օհանյանի փաստաբանն է, առարկեց քննարկել դատարանում աշխատանքային պայմանները։
«Հարցը մի քանի անգամ բարձրացրել ենք, առաջարկում եմ դա էլ քննարկել՝ պահպանելով ավելի մեծ հեռավորություն»,-ասաց Մեժլումյանը՝ հիշեցնելով, որ դա պարետատան պահանջներից է։
Հայկ Ալումյանն էլ նկատեց, եթե դատարանը հնարավոր համարում է այսօրվա ընթացքում ապահովել հեռավորություն, դեմ չէ, որ Միհրան Պողոսյանն էլ մասնակցի նիստին։
«Բայց եթե հնարավոր չէ, ապա մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է լինել հիվանդ կամ կոնտակտավոր։ Այն, ինչ կա այս դատավարության ընթացքում, հակասում է պարետատան բոլոր պահանջներին»,-ասաց փաստաբանը՝ կրկին անգամ ընդգծելով, որ 1.5 մ հեռավորության պահպանումը։
Ի պատասխան փաստաբան Արամ Վարդևանյանի հարցի, դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանի դահլիճը չի ախտահանվել, քանի որ նման հնարավորություն չի եղել, անընդհատ նիստեր են տեղի ունենում։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն արձագանքեց, սոցիալական հեռավարությունը պահելն անհրաժեշտ է, բայց արված շեշտադրումները, ըստ նրա տպավորություն են ստեղծում դատական նիստերն անհնար դարձնելու նոր միտումների մասին։
Հիշեցնեք, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Հունիսի 23-ին նշանակված նիսը կրկին հետաձգվեց։ Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն է։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել, խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրա՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։
Նախագահող դատավորն արձանագրել է, որ դատախազի միջնորդության մեջ առկա են այնպիսի հարցեր, որոնք անհնար է քննարկել առանց բոլոր պաշտպանների ներկայության և հետաձգել է դատական նիստը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին