Առաջարկվում է պաշտոնապես չեղարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
«ԱԺ «Կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որն ուժի մեջ մտավ հունիսի 25-ին, հնարավորություն է տալիս հանրաքվեն չեղարկելու»,- խորհրդարանի արտահերթ նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով ՀՀ ԱԺ 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը։
Նա նշեց, որ իրավական գործիքակազմ է ստեղծվել, որով հնարավորություն է տրվել հանրաքվեն չեղարկելու. «Եվ քանի որ այսօր համապատասխան օրենքներն ուժի մեջ են մտել, առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել սահմանադրական հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը»։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների համար նախատեսված հանրաքվեն պետք է անցկացվեր ապրիլի 5-ին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով այն հետաձգվեց։ Իսկ սահմանադրական փոփոխությունները, որոնք պետք է իրականացվեին հանրաքվեի միջոցով, իրականացվեցին հունիսի 22-ին՝ խորհրդարանի կողմից։
Նշենք նաև, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար պետական բյուջեից ծախսվել է 125 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ հերթական արտահերթում սահմանադրական ձևափոխումներ են
- Երեք կուսակցություններ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում ներկայացրեցին դատախազություն
- Իմքայլական պատգամավորներն առաջարկել են ուժը կորցրած ճանաչել հանրաքվեի մասին որոշումը
- Չեղարկված հանրաքվեի համար բյուջեից 125 մլն դրամ ծախսվել է. Մուկուչյան
- Ստեփան Դանիելյան. Հանրաքվեի համար համաքված գումարներն երբ են վերադարձնելու
- Իշխանությունն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական հանրաքվեն չեղարկելու նախագիծը