ԱԺ հերթական արտահերթում սահմանադրական ձևափոխումներ են
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում երկու հարց է։
Խորհրդարանը քննարկելու է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և ՀՀ ԱԺ 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ օրակարգային հարցերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով, այսինքն՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցերը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու են 24 ժամի ընթացքում, իսկ գրավոր առաջարկների համար սահմանվում է 3 ժամ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը hիշեցրեց, որ հունիսի 26-ից ուժի մեջ են մտել հունիսի 22-ին խորհրդարանի հաստատած սահմանադրական փոփոխությունները, և այժմ անհրաժեշտություն կա ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթները համապատասխանեցնելու Սահմանադրության 213 հոդվածի նոր խմբագրմանը։
«Դա հրատապ խնդիր է, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը, և այդ խնդիրը մենք պետք է լուծենք։ Ըստ այդմ առաջարկում ենք արտահերթ նիստի օրակարգային հարցերը քննարկվեն հատուկ ընթացակարգով»,- նշեց նա։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստին մասնակցում են խորհրդարանական երեք ուժերից երկուսը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստին։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան