Չինաստանում հաստատվել է COVID-19-ի 19 նոր դեպք
Անցած օրվա ընթացքում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 19 նոր դեպք, միևնույն ժամանակ հաստատվել է 4 ասմիպտոմատիկ վարակակիր, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ 19 նոր դեպքերից ութը տեղական են (յոթը ՝ Պեկինում, մեկը ՝ Շանհայում), իսկ 11-ը ՝ ներմուծված։ Պեկինի տեղական դեպքերի մեծ մասը կապված է «Սինֆադի» մեծածախ շուկայի հետ: Այն փակվել է հունիսի 13-ին, այն բանից հետո, երբ համաճարակաբանական հետաքննությամբ պարզվել է, որ ներմուծված սաղմոնի համար կտրող տախտակի վրա կա կորոնավիրուս:
Հունիսի 11-ից ի վեր քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 325 դեպք, և ևս 27 ասիմպտոմատիկ դեպք։
Ընդհանուր առմամբ, Չինաստանում համաճարակի ողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 83, 531 դեպք, վերականգնվել է 78. 469 մարդ, 429 հիվանդներ գտնվում են հիվանդանոցներում, մահացել է 4, 634 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան