Հնդկաստանում արգելել են TikTok-ը
Հնդկաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկրում արգելափակել չինական ծրագրավորողներից 59 հավելված, ներառյալ TikTok-ը։ iOS-ի և Android-ի համար այդ ծրագրերը, ըստ հաղորդագրության, «վնասում են Հնդկաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը, ինչպես նաև պաշտպանությունը, պետության անվտանգությունը և հասարակական կարգը»: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Հնդկաստանը չինական ByteDance ընկերության կողմից մշակված TikTok ծառայության ամենամեծ շուկան է: Բացի դրանից, անօրինական են համարվել WeChat մեսինջերը, Baidu քարտեզները և այլ հավելվածնեը: Արգելվել է նաև Clash of Kings խաղը։
Կառավարությունը հայտնել է, որ «ստացել է բազմաթիվ բողոքներ տարբեր աղբյուրներից» այդ ծրագրերի վերաբերյալ:
Հնդկաստանը սմարթֆոնների երկրորդ խոշոր շուկան է, որի ավելի քան 80 տոկոսը վերահսկվում են չինական արտադրողների կողմից: Counterpoint հետազոտական ընկերության վերլուծաբանը կարծում է, որ նոր արգելքը կազդի երկրի յուրաքանչյուր երրորդ օգտատիրոջ վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան