Արսեն Բաբայան. ԱԺ այսօրվա նիստում իրենց փնթի աշխատանքը պետք է փորձեն սղագրել
Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին դիմումում ներառված են փաստեր սկսած խախտումով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելուց, նրա՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելուց մինչև վերջին օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելուն, որն առավել հայտնի է որպես «ապօրինի կաշառքի» մասին օրենք։
Դիմումը դատախազությանը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան Արսեն Բաբայանը։Հիշեցնենք, որ դիմումը պատրաստվել է ԲՀԿ «ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը:
Դիմումում ներառվել են փաստեր նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու նրա սանիկների նկատմամբ հարուցված քրեական գործերի, ՍԴ դատավորների նկատմամբ ոստիկանական ճնշումների մասին։
«Դրանց հաջորդեցին Սահմանդրության փոփոխությունները։ Ինչպես գիտեք այսօր էլ արտահերթ նիստում իրենց փնթի աշխատանքը պետք է փորձեն սղագրել, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չի իրականացվել»,-ասաց Բաբայանը։
Նա հիշեցրեց, որ այս ամենը զուգորդվել է հանցավոր արարքներով, ինչպես օրինակ ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում, մինչդեռ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվեն դատավորների լիազորությունները։
Հարակից հրապարակումներ`
- Երեք կուսակցություններ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում ներկայացրեցին դատախազություն
- Երեք կուսակցություններ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն
- Իմքայլական պատգամավորներն առաջարկել են ուժը կորցրած ճանաչել հանրաքվեի մասին որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին