Իրանցի դերասանուհի Թարանե Ալիդուստին դատապարտվել է իշխանություններին քննադատելու համար
Իրանցի դերասանուհի և «Կոմիվոյաժեր» ֆիլմի աստղ Թարանե Ալիդուստին դատապարտվել է ազատազրկման իշխանություններին քննադատելու համար։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով Variety-ին։
Հրապարակման համաձայն, դերասանուհին 5 ամիս ժամկետով է ազատազրկվել։ Բայց նրա պաշտպանը հայտարարել է այն մասին, որ սա վախեցնելու փորձ է։ Նրա խոսքով, դատավճիռը կհրապարակվի հուլիսի 1-ին:
Հայտնի է, որ դատավարության պատճառը Ալիդուստիի՝ Թվիթերում հրատապարկված տեսանյութն է։ Տեսանյութում երևում է Իրանի «բարքերի ոստիկանության» կոպիտ պահվածքը, որի աշխատակիցները նախ վիրավորել են, այնուհետև հարձակվել կնոջ վրա, որը քայլել է փողոցում առանց հիջաբի:
Բացի այդ, հունվարին դերասանուհին քննադատել էր Իրանի իշխանություններին՝ իր համաքաղաքացիներին գերին անվանելով: Այդ հայտարարությունը հիմք էր հանդիսացել, որպեսզի Ալիդուստիին կանչեին դատախազություն՝ նրան կասկածելով հակապետական քարոզչության մեջ: Այդ ժամանակ դերասանուհին գրավով ազատ էր արձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան