«Հրապարակ». Իշխող թիմը կկարողանա՞ 79 ձայնն ապահովել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող «Իմ քայլը» խմբակ-ցությունը մտադիր է այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և խմբագրել թույլ տված սխալները, որպեսզի կյանքի կոչվեն սահմանադրական փոփոխությունները, ՍԴ 3 դատավորի լիազորությունները դադարեցվեն, Հրայր Թովմասյանն էլ դառնա շարքային դատավոր։ Սակայն հարց է՝ իշխող թիմը կկարողանա՞ սահմանադրական օրենքների ընդունման համար պահանջվող 79 ձայնն ապահովել։
Հունիսի 23-ից ԻՔ 6-7 պատգամավոր հայտնել են, որ վարակվել են կորոնավիրուսով՝ Ծովինար Վարդանյան, Արեն Մկրտչյան, Քրիստինե Պողոսյան, Կարեն Համբարձումյան, Հայկ Գևորգյան, Վիկտոր Ենգիբարյան, Հակոբ Սիմիդյանն էլ չի հերքել իր մասին լուրը։ Նրանց կողքին ԱԺ-ում նստող առնվազն 2-ական պատգամավոր պետք է 14 օր ինքնամեկուսացման մեջ գտնվի։
ԱԺ աշխատակազմի ղեկավարը երեկ «Փաստինֆո»-ին ասել էր, որ ԱԺ-ում կա «5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր և մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»։ Բանն այն է, որ եթե վարակակիրները մասնակցեն նիստին, քրեորեն պատժելի արարք գործած կլինեն, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն արտահերթին չմասնակցելու որոշում ունեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: