Աղտոտված արագիլներ՝ Երասխահունում
Կենդանաբան Վասիլ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Արմավիր մարզի Երասխահուն համայնքում բնադրած արագիլների աղտոտման մասին:
«Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն է»,- գրել է նա ու հրապարակել լուսանկարներ։
Հրապարակմանն արձագանքել են տարբեր օգտատերեր՝ գրելով, որ մի քանի կեղտոտված արագիլներ կան նաև Արմաշ գյուղում, Հովտաշենում, Մասիսից դեպի Արտաշատ գնացող մայրուղու երկու կողմերում էլ կան կեղտոտված արագիլներ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Panorama.am-ին հայտնեցին, որ իրենք տեղյակ են Երասխահունում բնադրած արագիլների աղտոտման մասին, զբաղվում են։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսին Արարատի մարզի Հովտաշատ համայքում արագիլների փետուրներն աղտոտվել էին, ինչի պատճառով էլ թռչունները չէին կարողանում թռչել։ Մասնագետների, կամավորների ջանքերով աղտոտված արագիլները մաքրվել, կերակրվել էին։
Արագիլների աղտոտման պատճառները և մեղավորներին բացահայտելու նպատակով ՀՀ Քննչական կոմիտեն 2019 թ. սեպտեմբերին քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելուն:
«Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանն այս տարվա մայիսի սկզբին Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեռ վերջնական եզրակացություն չկա, թե ինչից էին աղտոտվել արագիլները, հարուցված վարչական վարույթը դեռ ընթացքի մեջ է։
«Հետքը» գրել է, որ քննչական կոմիտեն մայիսի 22-ին կարճել է Արարատի մարզում արագիլների աղտոտման վերաբերյալ քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, հնարավոր չի եղել պարզել, թե արագիլների փետուրները որտեղ, երբ և ինչ հանգամանքներում են աղտոտվել, փետուրների վրա եղած նյութն ինչ խմբային պատկանելիություն ունի։
Լուսանկարները՝ Վասիլ Անանյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Արագիլները Հովտաշենից «չեն նեղացել»
- Արագիլների գործը «մեռավ»
- Ինչո՞ւ է «արագիլների գործը» քնել
- Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է
- Արագիլներ են սատկել՝ ձեզ ով է Ավետ բերելու
- Աղտոտված արագիլների ֆիզիկական վիճակն էապես բարելավվել է
- Արագիլների աղտոտվածության աղբյուրը դեռ ամբողջությամբ պարզ չէ
- Արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ
- Արագիլների աղտոտման աղբյուրը, ըստ երևույթին, թառափի ձկնաբուծարաններն են
- Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին