ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում
«Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհուրդը նախագահ է ընտրել դարձյալ Վլադիմիր Եվտուշենկովին։ «Փրայմի» հաղորդմամբ, այս մասին նշված է կորպորացիայի հաղորդագրության մեջ։
«Բաժնետերերի տարեկան ժողովից հետո «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նիստում խորհրդի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պետրովիչ Եվտուշենկովը, փոխնախագահներ՝ Աննա Բելովան և Անդրեյ Դուբովսկովը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 27-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած բաժնետերերի տարեկան ժողովում ընտրվել է տնօրենների խորհրդի նոր կազմ և մեծացվել կազմի թիվը՝ 11-ից դարձնելով 12 մարդ:
Կազմում նորեկներն են՝ «Ռոսնանո» կառավարող ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը, Լյուսքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթիեն Շնայդերը և «Սիստեմա» ԲՖԿ նախագահ Վլադիմիր Չիրախովը, որը կորպորացիան ղեկավարում է ապրիլի կեսից:
Բացի այդ, տնօրենների խորհրդի կազմում վերընտրվել են «Սիստեմայի» հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմա» ԲՖԿ նախկին ղեկավար, տնօրենների խորհրդի փոխնախագահ Անդրեյ Դուբովսկովը, Segezha Group-ի (պատկանում է ԲՖԿ-ին) նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «Վիմմ-Բիլ-Դանն»-ի նախկին համասեփականատեր Դավիդ Յակոբաշվիլին:
Խորհրդի կազմում վերընտրվել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կազմ կրկին մտել են KPMG ռուսական նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը և պրոֆեսոր, «Սիստեմայի» աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի հարցերով կոմիտեի անդամ Աննա Բելովան:
«Սիստեմա» ԲՖԿ-ն ներդրումային հոլդինգ է, որն ակտիվներ է տնօրինում հեռահաղորդակցության, էլեկտրոնիկայի, էլեկտրաէներգետիկայի, մեծածախ առևտրի, ֆինանսների, բժշկության, դեղագործության եւ բիոտեխնոլոգիաների ոլորտներում: «Սիստեմա» ԲՖԿ հիմնական բաժնետերերն են Վլադիմիր Եվտուշենկովը, որը տնօրինում է «Սիստեմայի» բաժնետոմսերի 59,2 տոկոսը: Նրա որդուն՝ Ֆելիքս Եվտուշոնկովին է պատկանում 5,1817 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- «Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը
- «Սիստեմա»-ի բաժնետեր. Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող դատական գործընթացը բացահայտ քաղաքական է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին