Արցախը օգնություն կուղարկի Կալիֆոռնիայում ապրող ԱՄՆ բարեկամ ժողովրդին
Արցախի Հանրապետությունում որոշել են Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ։
Արցախի ժողովրդավարական խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը հայտնում է.
«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։
Օգնությունն, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Արցախում արտադրված բժշկական պարագաներ ԱՄՆ այս պահին ուղարկելու մասին այսօր առավոտյան հուշել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան