Եգիպտոսը բացում է թանգարաններն ու հնագիտական վայրերը տուրիստների համար
Եգիպտոսի իշխանությունները աստիճանաբար կբացեն քաղաքներն ու հնագիտական վայրերը տուրիստների համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի տուրիզմի ու հնությունների հարցերով նախարար Խալեդ ալ-Անանին:
«Եգիպտոսում և աշխարհում առողջապահության ոլորտում իրավիճակի բարելավման ֆոնին այդ ամենի բացումը աստիճանաբար կլինի: Անցյալ շաբաթ մենք բացել ենք Հուրգադայի և Շարմ-էլ-Շեյխի թանգարանները, այս շաբաթ՝ Մերսա-Մաթրուհի և Ալեքսանդրիայի հնագիտական օբյեկտները: Հուլիսի 1-ից կբացվեն օբյեկտները Լուքսորում և Ասուանում: Աստիճանաբար կբացվեն նաև մնացածները»,- հաղորդել է ալ-Անանին:
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին հուլիսի 1-ից միջազգային ավիահաղորդակցության աստիճանական բացման մասին: Նաև հայտարարվել էր տեղի հանգստավայրեր այցելով տուրիստների համար մուտքի վիզաների չեղարկման մասին ընդհուպ մինչև հոկտեմբերի 31-ը:
Արտասահմանցի տուրիստների համար բաց կլինեն միայն երեք հանգստավայրային շրջանները՝ Կարմիր ծովը, որտեղ գտնվում է Հուրգադան, Հարավային Սինայը, որի սահմաններում են Շարմ-էլ-Շեյխն ու Դահաբը, նաև Միջերկրական ծովի մոտ Մաթրուհ շրջանը:
Հյուրանոցների աշխատանքը, այդ թվում հանգստավայրերում, առայժմ թույլատրված է միայն ներքին տուրիզմի համար՝ անձնական պաշտպանության միջոցների, բուժկետի, ախտահանման միջոցների առկայությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում առաջիկա շրջանում չեն սպասում զբոսաշրջիկների
- Եգիպտոսը մարտի 19-ից մինչև 31-ը դադարեցնում է ավիահաղորդակցությունը
- Եգիպտոսը փակում է սահմանները և մեծացնում տուրիստական վիզայի արժեքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան