Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց ընդմիջել նիստն ու ախտահանել դատարանի դահլիճը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ արտահայտվեց դատական նիստի շարունակմանը, քանի դեռ չի ախտահանվել դատարանի դահլիճը։
«Այսօրվա դատական նիստը շարունակելու հետ կապված. եթե դատավարության մասնակիցների մի մասը տեղափոխվի դահլիճի մյուս հատված, սեղանները ապահովելու դեպքում, հնարավո՞ր եք գտնում նիստը շարունակել, թե՞ ոչ»,-հարցրեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Ես՝ ոչ»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանն ու առաջարկեց կես ժամ ընդմիջում հայտարարել, ախտահանել դատարանի դահլիճը, ապա շարունակել։
Աննա Դանիբեկյանն ասաց, որ դա տեխնիկապաես հնարավոր չէ։
«Եթե հնարավոր չէ, ապա իմ տպավորությամբ ներկա մարդկանց առողջության նկատմամբ ոչ միայն անհարգալից, այլև անհասկանալի վերաբերմունքի դրսևորում է»,-ասաց գործով ամբաստանյալ Քոչարյանը։
Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ նշեց, որ նախկինում, երբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություններ էին քննվում, դատարանում նման բովանդակությամբ ելույթներ չէին հնչում, նման խնդիրներ չէին բարձրացվում։
«Գնալով պահանջներն ավելանում են՝ ախտահանեք դատական նիստերի դահլիճը։ Բոլորի սեղաններին դրված են ախտահանման միջոցներ, բոլորն իրավուքն ունեն ու կարող են օգտվել։ Դատարանի առաջարկը ողջամիտ է»,-ասաց մեղադրող կողմը։
Ի պատասխան Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ մայիսի համեմատ վարակակիրների ու մհավան դեպքերի թիվը զգալիորեն ավելացել է, այսօր պաշտոնական տվյալներով վարակակիրների թիվն անցել է 25 հազարը, մահվան դեպքերը հասնում են 500-ի։
«Համեմատության եզրեր չկան»,-նկատեց փաստաբանը։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց ընդմիջում, որպեսզի քննարկեն նիստը շարունակելու հնարավորությունը։
«Եթե հնարավորություն ունենանք նիստը շարունակել, կշարունակենք»,-ասաց դատավորն ու հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան