ԱՄՆ Սենատն առաջարկել է Պենտագոնի բյուջեի հաշվին Թուրքիայից գնել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը
Հանրապետական սենատոր Ջոն Թյունը առաջարկել է Թուրքիայից ձեռք բերել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը: Այդ մասին է վկայում Կոնգրեսի կայքում տեղադրված՝ 2021 թվականի ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների բյուջեի հատկացման մասին օրենքի նախագծում փոփոխություն կատարելու տեքստը: Այս մասին գրում է Ria-ն։
Փաստաթղթում չի նշվում, արդյո՞ք Անկարան ցանկություն և իրավունք ունի վաճառել համալիրները՝ առանց Մոսկվայի թույլտվության:
Իր հերթին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը առաջարկել է մի փոփոխություն, որը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ՝ համաձայն CAATSA- ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակառակվելու մասին» օրենքին):
Ռուսական С-400 հակաօդային պաշտպանության վերջին համակարգերի առաքումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում, սկսվել են 2019-ի հուլիսի կեսերից: Վաշինգտոնը պահանջեց հրաժարվել գործարքից և, փոխարենը, ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել: Անկարան հրաժարվեց զիջումների գնալ և շարունակեց բանակցությունները լրացուցիչ С-400 խմբաքանակի վերաբերյալ: