Ամուլսարի պահապանների պահանջները կատարվել են
«Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտնում է, որ իրենց բոլոր պահանջները կատարված են, մի պահնորդական ծառայությանը կփոխարինվի մեկ այլով՝ նույն պայմաններով։
«Զենքերը, շոուները չեն լինի։ Այս գիշեր կմնան տարածքում, վաղը կտեղափոխվեն հյուրանոց կամ այլ վայր, տեղում կմնան միայն հերթափոխներն ու վերջ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամուլսարի մոտ հավաքվել են ոստիկաններ, Ամուլսարի պահապանները։ Panorama.am-ին Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանն ասել էր, որ «Լիդիանը» փոխել է անվտանգության ծառայությանը, հիմա մի կազմակերպությունից փոխանցում են մյուսին, ուզում են տարածք մտնեն, այնտեղ մնան, իրենք էլ դեմ են։ Ամուլսարի պահապանների պահանջն է՝ «զորքով ներսում չլինեն, «Լիդիանի» մեքենաներից էլ չլինեն, իրենց նպատակը գույքի պահպանությունն է, թող իրականցնեն»։
Ամուլսարի պահապաններից մեկը բացատրել է, թե ինչու են դեմ. «Այս ամբողջ տարածքում տեսախցիկներ են դրված, նկարահանվում է, նայում են Ամերիկայում, Անգլիայում։ Եթե այստեղ շարժ է լինում, օգտագործում են մեր դեմ, այդ շարժը ցույց տալիս են ներդրողներին, ակցիաներ առնողներին, որ տեսեք՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, որոշ չափով կարգավորվել է, կարող եք ձեր ներդրումներն անել, ակցիաների արժեքը բարձանում է։ Այսօր հասել ենք զրոյի, նրան, որ որևէ մեկը ռիսկ չի անում գնել այդ արժետոմսերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի մոտ են պահապանները, ոստիկաններն ու պահնորդները
- ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը պաշտոնապես գրանցեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը
- Իրավաբան-բնապահպանը հակադարձում է «Լիդիանի»՝ Ամուլսարում աշխատանքները վերսկսելու հայտարարությանը
- Սիլվա Ադամյան. Կարծում եմ, որ Էրիկ Գրիգորյանի հրաժարականն ինչ-որ չափով կապված է նաև Ամուլսարի հետ
- «Ամնեսթի ինթերնեյշնլ». Կառավարությունը կանաչ լույս վառեց «Ամուլսարի» ծրագրի համար, ապա վերանայեց որոշումը
- Փաշինյանը՝ Ամուլսարի պահապաններին. Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է
- Նազելի Վարդանյանը հիմքեր ներկայացրեց, նախարարն էլ սպասում է Ամուլսարի գործով քրգործի ավարտին
- Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան
- Իրավական խնդիրներ կարող է ունենալ. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին
- «Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Լդիանի ԲՓ-35 եզրակացությունն ապօրինի է, քանի որ այն կայացել է թաքցրած էկո-ռիսկերի պայմաններում»
- Ամուլսար. «Ձմեռացման աշխատանքները պատրվակ՝ պարտատերի հետ ժամկետները երկարաձգելու համար»
- Ջերմուկի բնակիչ. Պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան