Բագրատ Եսայան. Փաշինյանի վրա ազդած հետադարձ ուժը պետք է ազդի նաև ՍԴ դատավորների վրա
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե ինչու Փաշինյանը չի ծառայել զինված ուժերում։
Դաշնակցական գործիչը գրել է.
«Վարչապետի մամուլի խոսնակը պարզաբանել է Նիկոլի՝ բանակում չծառայելու հարցը։
«Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993 թ-ի հունիսի 1-ին, և նա ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 1993 թ-ի գարնանային զորակոչին, միաժամանակ նրա երկու եղբայրների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա զորակոչային հանձնաժողովի 01․06 թիվ 8 արձանագրությամբ ձևակերպվել է նրա ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից։ Օրենքի 35-րդ հոդվածի պահանջով Նիկոլ Փաշինյանը հաշվառվել է ՀՀ ԶՈՒ պահեստազորում, իսկ 1995 թ-ին նրան, որպես պահեստազորայինի, տրվել է զինվորական գրքույկ։
րենքի 23-րդ հոդվածի տվյալ խմբագրումը գործել է մինչև 1993 թ-ի նոյեմբերի 8-ը և այդ օրն ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունով ազատման վերոնշյալ հիմքը վերացվել է, ինչը, սակայն, արդեն իսկ ձևակերպված ազատման իրավունքը դադարեցնելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ այն բացարձակ իրավունք է և կատարված փոփոխություններին հետադարձ ուժ չէր կարող տրվել։»
Սա հասկացանք։ Փաստորեն դուք էլ եք հասկանում «բացարձակ իրավունք» և «փոփոխությունների հետադարձ ուժ» տերմինները։ Բայց նույն տրամաբանությունը պետք է աշխատի նաև Սահմանադրական Դատարանի դատավորների դեպքում։
Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ին, այսինքն դրանից հետո ՍԴ դատավորների կարգավիճակը վատացնող օրենքները չեն կարող տարածվել նրանց վրա։ Ձեր՝ ապօրինի ընդունած փոփոխությունը կարող է տարածվել միայն այդ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո նշանակվելիք դատավորների վրա։
Չեմ անդրադառնում նույնիսկ ձեր ընդունած ապօրինի «փոփոխությամբ» ՍԴ 3 դատավորների այլ՝ օրինակ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրավունքների խախտումներին։
Փաստորեն այս պարզ ճշմարտությունը Նիկոլի իրավաբանները հասկանում են, բայց այն կիրառում են միայն Նիկոլի վրա, մնացած դեպքերում իրենց «էշի տեղ» են դնում ու ասում են՝ մածունը սև է։
Այ սա է ընտրովի արդարադատությունը, սա է «օրենքի առաջ բոլորը հավասար են» սկզբունքի խախտումը»։
Հարակից հրապարակումներ`
- Խոսնակը՝ Փաշինյանի չծառայելու մասին. Հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսում Տիգրան Աթանեսյանը
- Աթանեսյան. Ինչու՞ Փաշինյանը չի զորակոչվել, բայց այսօր պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան