Իրանը Ֆրանսիային է հանձնել խոցված ուկրաինական Boeing-ի սև արկղերը
Թերանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» (UIA) խոցված ինքնաթիռի սև արկղերի ապակոդավորումը տեղի կունենա Ֆրանսիայում: Աշխատանքները կսկսվեն հուլիսի 20-ին: Ավելի վաղ Իրանը, որը պատասխանատու է վթարի համար, հրաժարվել էր «սև արկղերը» փոխանցել Կիևին: Այս մասին գրում է rosbalt-ը։
«Սև արկղերը» ֆրանսիացիներին վստահելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այն «շատ վնասված է», - ասված է Associated Press-ի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Թեհրանի ռազմական դատախազ Գոլամ Աբաս Թորքային: Բացի այդ, նա ասել է, որ Ֆրանսիան ունի «բարդ տեխնիկա», որով հնարավոր է վերծանել:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից գործարկված հրթիռը խոցեց Թեհրանից դեպի Կիև թռչող ինքնաթիռը, որի 167 ուղևորներից և անձնակազմի ինը անդամներից ոչ ոք չփրկվեց: Սա տեղի ունեցավ Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրման պայմաններում՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին