Լիլիթ Գալստյան. Դատական իշխանության դեմ նվաճողական վերաբերմունքին պետք է տրվեն նաև իրավական գնահատականներ
«Ուզում ենք ապավինել գլխավոր դատախազության ողջախոհությանը»,-գլխավոր դատախազության շենքի դիմաց հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե հանցագործության մասին դիմումը դատախազությանը հանձնելուց հետո ի՞նչ ակնկալիքներ ունեք։
Հիշեցնենք, որ դիմումը պատրաստվել է ԲՀԿ «ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը, դրանում ներկայացված փաստերը վերաբերում են ՍԴ շուրջ կատարված ու կատարվող իրադարձություններին, ինչպես հեղինակներն են նշում, ապօրինություններին։
«Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր են, առավել քան անբեկանելի են։ Ուզում ենք հավատալ, որ իրավական համակարգը՝ մասնավորապես գլխավոր դատախազությունը կառաջնորդվի բացառապես օրենքով»,-ասաց ԲՀԿ-ական գործիչը։
Նա հիշեցրեց, շարունակում է դատախազության կողմից ԱԺ ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ ունենալ մեծ վերապահումներ, վստահ է, որ դրանցում իրավական հիմք չկա։
«Բայց ունենք այն, ինչ ունենք։ Դիմել ենք դատախազություն՝ ակնկալելով, որ գլխավոր դատախազության համար չափորոշիչը կլինի միայն օրենքը, օրինականությունը և արդարադատությունը»,-ասաց Զոհրաբյանը։
Աշխատանքային խմբի անդամ դաշնակցական Լիլիթ Գալստյանն էլ նկատեց, որ անցած մեկ ու կես տարվա ընթացքում տարբեր քաղաքական ուժեր իրենց գնահատականն են տվել իշխանությունների նվաճողական վերաբերմունքին՝ դատական իշխանության նկատմամբ։
«Քաղաքական գնահատականներն ունեն նաև իրավական նկարագրություն և արժեք։ Եվ շատ բնական է, որ դրանց համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է համապատասխան հանցանք և պատասխանատվություն։ Դիմումում ներկայացրել ենք հանցանքի երեք դրվագ՝ իշխանության զավթում, լիազորությունների անցում և սահմանադրական կարգի տապալում։ Մի խոսքով, քաղաքական գնահատականներին պետք է հաջորդեն իրավական գնահատականները, և մենք լիահույս ենք, որ իրավապահ մարմինները օբյեկտիվության և իրենց լիազորությունների սահմանում կտան անաչառ գնահատական»,-ասաց Լ. Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. ԱԺ այսօրվա նիստում իրենց փնթի աշխատանքը պետք է փորձեն սղագրել
- Երեք կուսակցություններ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում ներկայացրեցին դատախազություն
- Երեք կուսակցություններ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան