«Բարսելոնայի» գլխավոր մարզչին խորհուրդ են տվել Մեսսիին պահել որպես պահեստային խաղացող
Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի խաղի մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Մեսսին անհանգստացած է, քանի որ նա իրեն թիմի մեջ չի զգում: Խնդիրը շրջապատի հետ չի կապված, քանի որ նա միայն «Բարսելոնայում» է խաղացել։ Եվ Քիկե Սեթենի փոխարեն ես Մեսսիին կպահեի որպես պահեստային խաղացող»,- ասել է Գատին։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է «Բարսելոնայի» 27 խաղի, խփել է 21 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան