Կազանը կդառնա 2022 թ ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր
Կազանը կդառնա 2022 թ․ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 108 երկրների երկու հազար մարզիկներ։ Նրանք հանդես կգան յոթ մարզաձևերում։
Ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, հատուկ օլիմպիական խաղերն անցկացվում են չորս տարին մեկ՝ ձմեռային և ամառային մարզաձևերից։
Առաջին խաղերը տեղի են ունեցել 1968թ․հուլիսին՝ Չիկագոյում: Նույն թվականի դեկտեմբերին ստեղծվել է «Հատուկ օլիմպիադա» կազմակերպությունը, որը բարեգործական է:
Աշխարհի 180 երկրի ավելի քան երեք միլիոն մարդ դարձել է հատուկ օլիմպիական շարժման մասնակից:
Միջոցառմանը թույլատրվում է մասնակցել մտավոր խանգարումներ ունեցող մարդկանց, որոնք ըստ ունակությունների բաժանվում են ութական հոգուց բաղկացած խմբերի։ Ի դեպ, պատվո պատվանդանը նախատեսված է ութ մարդու համար, քանզի մրցումներում չեն որոշվում ուժեղներ և թույլեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները