Նախկին ռեկտորը՝ ԿԳՄՍՆ-ին. Գոնե մի փոքր ինքնասիրություն ունենայիք
Արձագանքելով ԿԳՄՍՆ պարզաբանմանը՝ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը նշել է.
«Գոնե մի փոքր ինքնասիրություն ունենայիք՝ Նախարարի ստորագրած հրամանը այդ խեղճ աշխատակցի վրա չբարդեիք:
Սպասում եմ, թե ոչ անփույթ տարբերակում որ իրավական ակտին եք հղում կատարելու:
Առաջարկում եմ Գվատեմալայի օրենսդրությունը ուսումնասիրել, հնարավոր է՝ գտնեք»։
Հիշեցնենք, որ երեկ համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր հաղորդում նախարար Արայիկ Հարությունյանի խայտառակ հանցագործության մասին։
Այս հաղորդումից հետո ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել՝ տեղի ունեցածը որակելով անփութություն.
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է:
Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները պրոռեկտորին հանձնարարելը
- ՀՊՏՀ նախկին ռեկտորը հաղորդում է ներկայացնում նախարարի խայտառակ հանցագործության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան