Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել։
«Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով»,- Panorama.am-ին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Արթուր Ղազինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրեական գործ հարուցելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
- Ղազինյանը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրգործ հարուցելու միջնորդություն է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան