Պենտագոնը հայտնել է Ռուսաստանի և թալիբների միջև գործարքի ապացույցի բացակայության մասին
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը ներկայումս չունի ապացույցներ այն մասին, որ Ռուսաստանը, ենթադրաբար, պարգևատրում է առաջարկել «Թալիբան» շարժման կողմնակիցներին՝ Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի սպանության համար։ Այս մասին, kommersant-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ ՊՆ խոսնակ Ջոնաթան Հոֆմանը:
«Մինչ այժմ պաշտպանության նախարարությունը չունի ապացույցներ այդ մեղադրանքների համար։ Այնուամենայնիվ, մենք միշտ լրջագույն ձևով ենք ընդունում մեր զորքերի անվտանգությունն ու պաշտպանությունը Աֆղանստանում և ամբողջ աշխարհում և անընդհատ միջոցներ ենք ձեռնարկում հնարավոր սպառնալիքները կանխելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թալիբանի միջև գործարքի մասին առաջինը հայտնել էր The New York Times-ը (NYT): Լրագրողների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է եղել կատարվածի մասին և ոչինչ չի ձեռնարկել: Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակումն անվանել է կեղծ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան