Վրաստանից ՀՀ բուհեր դիմած դիմորդները կարող են մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով
Վրաստանի համատասխան գերատեսչությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ Վրաստանում գտնվող և ընդունելության համար Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմած դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը և հուլիսի 2- 8-ը մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին (վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է): Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։
Համաձայն ՀՀ Պարետի թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո դիմորդների նկատմամբ չի կիրառվի 14-օրյա ինքնամեկուսացման պայմանը։
Միաժամանակ հայտնում են, որ Վրաստան վերադառնալիս դիմորդները կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների:
«Խնդրում ենք շտապ ներկայացնել տեղեկություն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև Վրաստան վերադառնալու ժամկետների մասին.
- Վրաց-հայկական սահմանի հատում՝ օր, ամիս,
- Հայ-վրացական սահմանի հատում՝ օր, ամիս
Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ:
Միաժամանակ հայտնում ենք, որ դիմորդներն արդեն ցուցակագրվել են և սահմանը կկարողնան հատել միայն նրանք»,- հայտնում են դեսպանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքցի դիմորդը Հայաստանից վերադառնալուց հետո պետք է ինքնամեկուսանա
- Նախարար. Կթույլատրվի Հայաստանից դուրս ապրող դիմորդների մուտքը երկիր
- ԿԳՄՍ նախարարը հորդորում է՝ դիմորդների հետ քննական կենտրոն չգնան հարազատները, բարեկամներն ու հարևանները
- Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստանում ԲՈւՀ ընդունվելու հնարավորությունից