Եթե Վրաստանը դիմանա սահմանների բացմանը, դա կլինի պատմական իրադարձություն․Թենգիզ Ցերցվաձե
Կորոնավիրուսի դեպքերի քանակով Վրաստանը շատ երջանիկ է և աշխարհում հազվագյուտ բացառություն,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ըստ նրա, եթե մեզ հաջողվի պահպանել այս վիճակը, Վրաստանը աշխարհի համար կդառնա մատնանշվող երկիր:
«Ուր էլ նայեք, կորոնավիրուսով վարակման դեպքերը աճում են: Որոշ երկրներում, հիմնականում Եվրոպայում անկում է նկատվում, սակայն ոչ այնպես ինչպես Վրաստանում: Մեր հարևանությունում դեպքերը չեն նվազում, այլ հակառակը: Ընդամենը հինգ-վեց երկիր կա Եվրոպայում, որտեղ պատկերը գրեթե այնպիսին է, ինչպիսին Վրաստանում: Այդ երկրներն են՝ Հունգարիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիան են: Աշխարհի 30 երկրներում աճ դեպքերի աճ կա, այդ թվում Ուկրաինայում և Անգլիայում:
Ինչ կոլափսի մասին է խոսքը, երբ երկրում գրանցվում է օրեկան մեկ կամ երկու դեպք: Եթե մեզ հաջողվի պահպանել այս վիճակը, ապա Վրաստանը կլինի օազիս, մատնանշվող ողջ աշխարհի համար: Բոլորը զարմանում են, որ Վրաստանում դեպքերի քանակը նվազում է, այն դեպքում, երբ մեր հարևան երկրներում աճում է», – ասել է Ցերցվաձեն:
Նրա խոսքով, Վրաստանում բոլոր պատասխանատու օղակները լավ են աշխատում:
Թենգիզ Ցերցվաձեն նշում է, որ միակ բանը, որը կարող է կոլափս առաջացնել Վրաստանում, միջազգային զբոսաշրջության բացումն է:
«Կոլափս բառը, որն արդեն օգտագործվում է բազմաթիվ երկրներում, մեզ չի սպառնում»,- ասել է Թենգիզ Տերտցվաձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները