«Տոկիո-2020» կազմկոմիտեն փորձում է օլիմպիական խաղերի ծախսերը նվազագույնի հասցնել
«Տոկիո- 2020» կազմկոմիտեն նախատեսել է ընդարձակել հովանավորների քանակը։ Ենթադրվում է, որ որոշումը կնպաստի նվազագույնի հասցնել օլիմպիական խաղերի ծախսերը, գրում է ՀԱՕԿ-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կազմկոմիտեն խաղերի ֆինանսավորման համար ռեկորդային 3,3 միլիարդ դոլար է ներդրել, ինչն առնվազն երկու անգամ ավելի է 2016 թ․Ռիոյի խաղերից:
Պայմանագիր կնքած Ճապոնիայի կազմակերպությունների զգալի մասը դեռևս չի շտապում երկարաձգել համագործակցությունը: Մտահոգություն կա, որ համաճարակի պատճառով մարդկային հոսքը կնվազի, ինչը կարող է բացասաբար ազդել գովազդի արդյունավետության վրա:
Կազմկոմիտեի ներկայացուցիչ Մասա Տակայան ասել է, որ առաջիկայում կսկսվի քննարկում` նոր պայմանագրերի շուրջ։ Ջանքեր կգործադրվեն նոր գործընկերներ ներգրավելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները