ԱՀԿ-ի՝ ալկոհոլի սպառման վարկանիշային ցուցակում Եվրոպան առաջատար է
Աշխարհում ալկոհոլի սպառման ծավալներով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Եվրոպան, ասվում է ԱՀԿ զեկույցում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Երեքշաբթի օրը ԱՀԿ-ի՝ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական գրասենյակի կողմից հրապարակված ուսումնասիրությունը վերլուծում է գնագոյացման ազդեցությունը ալկոհոլի սպառման ծավալի վրա՝ Եվրոպական տարածաշրջանի երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում:
«Ալկոհոլը տարածաշրջանում առողջության վատթարացման, հաշմանդամության և վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկն է, իսկ Եվրոպան աշխարհում առաջինն է ալկոհոլի սպառման առումով»,- ասվում է զեկույցում:
Եվրոպական երկրներում ալկոհոլը համարվում է 25-ից 29 տարեկան մարդկանցից յուրաքանչյուր չորրորդի մահվան պատճառը։ Այն հանդիսանում է լուրջ ռիսկի գործոն 15-ից 49 տարեկան մարդկանց առողջության համար:
Զեկույցի հեղինակների կարծիքով ՝ առողջությանը վնասող այս խնդիրը հրատապ լուծում է պահանջում:
«Սա գործոն է, որը խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Ալկոհոլը ստեղծում է լրացուցիչ ֆինանսական բեռ հասարակության համար, և դրա հետևանքները առողջապահական համակարգերի և քրեական արդարադատության համար հաճախ գերազանցում են ալկոհոլային արտադրանքների հարկերի բերած օգուտներին», - ասվում է ուսումնասիրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին