Երեք կուսակցություններ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում ներկայացրեցին դատախազություն
«Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խումբն այսօր գլխավոր դատախազություն ներկայացրեց հաղորդում հանցագործության մասին։
Աշխատանքային խմբի անդամ, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ հաղորդումը վերաբերում է իշխանության յուրացման ու սահմանդրական կարգի տապալման դեպքերին։
«Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի երկու տարի առաջ սկսած լիազորությունների յուրացմանն ու ամբողջ գործընթացին»,-ասաց նա։
Դատախազություն էին եկել նաև աշխատանքային խմբի մյուս անդամներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր.
«Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:
Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։
Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ»։
Հարակից հրապարակումներ`
- Երեք կուսակցություններ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն
- ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին