Հարավային Կորեայում սկսել են COVID-19-ի հակամարմինների թեստեր անցկացնել
Հարավային Կորեան սկսել է քաղաքացիների շրջանում թեստեր անցկացնել՝ ստուգելու համար նրանց օրգանիզմներում կորոնավիրուսի հակամարմինների առկայության մակարդակը, ինչպես նաև COVID-19- ից անձեռնմխելիությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի համաճարակային վերահսկողության կենտրոնական շտաբին։
«Սերոլոգիական ուսումնասիրություններ են անցկացվում 3,055 մարդու արյան նմուշների վրա` պարզելու համար, թե որքան մարդ է անձեռնմխելի նոր COVID-19-ի համար», -ասել է կենտրանական շտաբի ներկայացուցիչ Քվոն Չժուն Ուկան:
Նա նաև շեշտել է, որ հակամարմինների ուսումնասիրությունները կկատարվեն ողջ տարվա ընթացքում՝ երկու ամիսը մեկ անգամ, որից հետո արդյունքները կհրապարակվեն։
Նշենք, որ նախորդ մեկ օրվա ընթացքում Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է 12, 800-ի, հիվանդությունը հաղթահարել է 11, 537 քաղաքացի, 282 հոգի մահացել է։ Նշվում է, որ երկրում 1,27 միլիոն կորոնավիրուսի թեստ է անցկացվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա