Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ անհրաժեշտության դեպքում վարակակիր պատգամավորները պետք է գան քվեարկության
ԱԺ ճեպազրույցների սրահում փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյոք իրականությանը համապատասխանում է մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի Սահմանադրության փոփոխությունների ընդունման ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունից երկու կորոնավիրուսով վարակված պատգամավոր են մասնակցել, որոնք տեղյակ են եղել հվանդության մասին, բայց իրենց ասվել է, որ ամեն կերպ թաքցնեն փաստը և մասնակցեն քվեարկությանը:
Փոխխոսնակը պնդեց՝ չկա նման բան:
Լրագրողը նկատեց, որ եղել են նաև այլ խմբակցության պատգամավորներ, որոնք պնդել են, որ իրենք էլ են նման տեղեկություններ ունեցել:
Ալեն Սիմոնյանը նկատեց, որ եթե քվորումի խնդիր լիներ այսօրվա նիստին էլ վիրուսակիր պատգամավորները կմասնակցեին, քանի որ կրկին սահմանադրական օրենքներ են քննարկվում:
Լրագրողները փորձեցին ճշտել, թե իշխող խմբակցությունում ինչպե՞ս են հասկացել, ով է վարակակիր կուսակիցների հետ կոնտակտավոր եղել, ով ոչ, քանի որ այսօրվա նիստին ամբողջ խմբակցությամբ են եկել՝ բացի վարակակիրներից: Լրագրողները հիշեցրեցին, որ արտակարգ դրության ռեժիմը պահանջում է, որ կոնտակտավորները նույնպես մեկուսանան:
Վերջինս հավաստիացրեց, որ բազմաթիվ պատգամավորներ, որոնք որ պոտենցիալ կոնտակտավոր են, հայտարարել են, որ իրենք հանձնել են համապատասխան թեստեր և իրենց մոտ բացասական արդյունք է եղել: Որպես օրինակ բերեց Լիլիթ Մակունցի օրինակը, որն ավելի մոտ է նստում ԱԺ նախագահությանը:
Պատգամավորը նաև հայտարարեց, որ եթե անհրաժեշտություն լինի, իշխող խմբակցությունը վարակված վիճակում էլ կգա քվեարկության:
«Աստված ոչ անի, որ ստեղծվի իրավիճակ, որ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի և նրա գերակշիռ մասը վարակակիրներ են, ես կարծում եմ, որ մենք, լինելով ՀՀ-ում ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք: Եթե ՀՀ-ում օրենք կա, որոշում կա, որն օրհասական է և պետք է ընդունվի»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը և շեշտեց, որ եթե իմանա էլ, որ բոլորը դահլիճում վարակակիր են իսկ ինքը դեռ ոչ, այնուամենայնիվ կգա քվեարկության:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան