ԱԳԲԱ Լիզինգ․ էլեկտրոմոբիլների լիզինգի նոր հնարավորություն
ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով «Մուրան» ընկերության հետ, իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո շարունակում է ընդլայնել Հայաստանում էլեկտրոմոբիլների ձեռքբերման հնարավորությունները:
Ընկերությունից հայտնում են, որ համագործակցության շրջանակում ԱԳԲԱ Լիզինգի միջոցով այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել Nissan Leaf էլեկտրոմոբիլ` մինչև 5 տարի մարման ժամկետով:
«էլեկտրոմոբիլների լիզինգը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է: Այս
ուղղությունը զարգացնելու նպատակով վերջին երկու տարիների ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել՝ նպաստելով Հայաստանում էլեկտրոմոբիլների օգտագործման նոր մշակույթի ձևավորմանը: Էլեկտրոմոբիլների շահագործումը շատ կարևոր է թե՛ էկոլոգիայի, թե՛ խնայողության տեսանկյունից»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
«Nissan Leaf-ը մինչ օրս ամենաշատ վաճառված էլեկտրական ավտոմեքենան է աշխարհում: Այն
միավորում է ընկերության բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները և, կախված համալրումից, ապահովում է 240-ից 360 կմ ընթացքի պաշար մեկ լիցքավորումով: Այս անհավանական ցուցանիշը, կտրուկ արագացումը, կառավարման հարմարավետությունն ու օժանդակող ֆունկցիաների հարուստ փաթեթը Nissan Leaf-ի անվիճելի առավելություններից են: Այս ամենին գումարվում է նաև էկոլոգիական խնդրի լուծումը»,- իր խոսքում նշել է «Մուրան» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Քյուֆարյանը:
Nissan Leaf էլեկտրոմոբիլի ձեռքբերման պայմաններն` այստեղ:
ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը ՀՀ-ում
լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:
ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգի և MG Motor Armenia-ի կողմից
- Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգի և «Ավանգարդ Մոթորս»-ի կողմից
- ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել
- ԱԳԲԱ Լիզինգ. Ներդրումները խթանելու ենք E-FIX-ի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան