Ամուլսարի պահապանները պահանջում են պահնորդական խմբի անդամների մի մասի հեռացումը
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները, որոնք իրենց համարում են Ամուլսարի պահպաններ, այս պահին պահանջում են, որ տարածք բերված պահնորդական խմբի անդամների մի մասը հավաքեն իրենց իրերն ու լքեն տարածքը։ Առաջարկեցին իրենց օգնությունը իրերը հավաքելու գործում։
«Բոլորը պետք է ենթարկվեն մեր պահանջներին, այդ թվում Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Մենք ասել ենք, այստեղ զենք չպետք է լինի։ Զենք չպիտի տենանք»,- պահնորդական խմբի ղեկավարին ասաց տարեց բնակիչներից մեկը։
Խմբի ղեկավարն ասաց՝ զենքը բերել են պահպանվող օբյեկտների պահպանության նպատակով։
Ամուլսարի պահպանները բացատրեցին, «Պանտերա»-ն էլ էր մեքենա կանգնեցնում ճանապարհի եզրին, աշխատակիցները ոտքով բարձրանում էին աշխատավայր։
«Սա մեր քմահաճույքը չէ։ Մենք պայքարում ենք։ Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ մեքենան խանգարել է»,- ասաց նրանցից մի երիտասարդ։
Պահնորդական խմբի ղեկավարն ասաց՝ իր խոստումը պահել է, ռեզերվային խումբը կհանվի տարածքից։
Առայժմ քաղաքացիների ու պահնորդական խմբի ղեկավարի միջև բանակցությունները շարունակվում են։
Panorama.am-ին Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը երեկ ասել էր, որ «Լիդիանը» փոխել է անվտանգության ծառայությանը, հիմա մի կազմակերպությունից փոխանցում են մյուսին, ուզում են տարածք մտնեն, այնտեղ մնան, իրենք էլ դեմ են։ Ամուլսարի պահապանների պահանջն է՝ «զորքով ներսում չլինեն, «Լիդիանի» մեքենաներից էլ չլինեն, իրենց նպատակը գույքի պահպանությունն է, թող իրականացնեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի պահապանների պահանջները կատարվել են
- Ամուլսարի մոտ են պահապանները, ոստիկաններն ու պահնորդները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին