Բրազիլիայի հնդկացիները մենակ են մնացել կորոնավիրուսի դեմ
Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի քանակով աշխարհում հաստատվել է երկրորդ տեղում` ավելի քան 1,2 միլիոն վարակակրով: Այն դարձել է ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը, որտեղ մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակի ավելի քան 50 հազար դեպք:
Միևնույն ժամանակ փորձագետները վստահ են, որ Բրազիլիայում թեստավորման մակարդակը շատ ավելի ցածր է, քան Միացյալ Նահանգներում, և, հետևաբար, դեպքերի իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարձր պետք է լինի: Նման իրավիճակում կարծես թե իշխանություններն ամենապարզ բաները պետք է անեին՝ կարանտինի ռեժիմ մտցնեին, մարդկանց մեկուսացնեին և օգնեին հիվանդներին:
Բայց այն չի արվում: Նույնիսկ եթե տեղական իշխանությունները, նախագահի ցանկությանը հակառակ, սահմանափակումներ են մտցնում, ապա նրանք կամ չեն ցանկանում բոլորին օգնել, կամ ի վիճակի չեն այն անել: Եվ այս իրավիճակում ամենից շատ տուժում են Բրազիլիայի բնիկ ժողովուրդները` հնդկացիները:
Համաճարակի դեմ մենակ են մնացել նույնիսկ նրանք, ովքեր վաղուց հեռացել են հայրենի արևադարձային անտառներից և ավելի լավ կյանք ունենալու հույսով քաղաքների մոտ տեղավորվել: Նրանք չունեն բժշկական օգնության հասանելիություն, և միայն իրենց վրա կարող են հույս դնել:
Հնդիկացիների շրջանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է ապրիլին, իսկ մայիսի կեսերից տուժած ցեղերի թիվը հասել էր 38-ի: Նրանցից մեկում այդ ժամանակ COVID-19- ից առաջնորդը էր մահացել: Խնդիրն ավելի է բարդում այն պատճառով, որ նրանց համայնքները միմյանց շատ մոտ են ապրում, և գրեթե զրկված են որակյալ բժշկական օգնությունից: Եթե անգամ նրանց հաջողվում է ունենալ սեփական փոքրիկ կլինիկան, ապա դրանցում կարելի է գտնել միայն ստանդարտ դեղամիջոցների նվազագույն կոմպլեկտները:
Քաղաքների բժիշկները չեն շտապում օգնել բնիկներին: Բոլորի համար բավարար չափով պաշտպանական միջոցներ չկա, և բացի այդ, շատ համայնքներ հասնելու համար պետք է մի քանի ժամ գնալ գետով կամ օդային ճանապարհով: Այնուամենայնիվ, ծայրաստիճան դժվար է օգնություն ստանալ նաև այն հնդկացիների համար, ովքեր ավելի մոտ են քաղաքակրթությանը, բայց ապրում են առանձին համայնքներում և փորձում են պահպանել ավանդույթները: Արդյունքում, նրանք ստիպված են լինում դիմակայել հիվանդությունը ընտանեկան միջավայրում և առանց դեղամիջոցների, ինչպես նաև դիմելով ավանդական միջոցների՝ շնչել բույսերի ծուխը, որոնք համարում են բուժիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան