Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Մխիթար Պապոյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին բողոքների քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է վաղը՝ 02.07.2020թ. ժամը 12:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը վերաքննիչ դատարանը կքննարկի վաղը
- 124 քննիչներ կցված են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի քննությանը. Զոհրաբյան
- Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան