Ինչպես է Իսրայելը դիմավորում զբոսաշրջիկներին
Իսրայելյան Նեթանյա քաղաքի տուրիստական ասոցիացիան տեղեկատվություն է տարածել այն մասին, թե ինչպես են քաղաքի զբոսաշրջային հաստատությունները վերականգնվում համաճարակից հետո` հետևելով նոր սանիտարական կանոններին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ըստ աղբյուրի, լողափերում պարտադիր է դիմակների կրումը և տուրիստների միջև երկու մետր հեռավորության պահպանումը, իսկ ահա ընտանիքի անդամները, կամ մինչև վեց հոգանոց խմբերը կարող են նույն տարածքում լինել:
Լողափերի տարածքում գտնվող հարմարությունները և տաղավարները պարբերաբար ախտահանվում են: Գործում է ծառայություն, որը վերահսկելու է սանիտարական կանոնների պահպանումը։
Նշվում է, որ պարտադիր է նաև հյուրանոցներում դիմակների կրումը, հյուրերի և աշխատակիցների միջև երկու մետր սոցիալական հեռավորության պահպանումը և նույն տարածքում հյուրերի թվի սահմանափակումը։
Հյուրանոցներում ճաշարանները, ռեստորանները, լողավազանները և առողջության կենտրոնները մեծացրել են աշխատանքային ժամերը` մի քանի հերթափոխով բոլոր հյուրերին սպասարկելու համար:
Այսօրվանից նախաճաշը մատուցվում է հատուկ պաշտպանիչ հագուստով աշխատողի կողմից, մեկանգամյա օգտագործման սպասքով։
Քաղաքի թանգարաններ ու խանութներ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պետք է ջերմաչափվեն, դիմակներ կրեն, ինչպես նաև պահպանեն սոցիալական հեռավորությունը։