«Կասպերսկի». Չարագործները Google Analytics-ն օգտագործում են առցանց խանութներում վճարային տվյալներ հավաքելու համար
Չարագործներն առցանց խանութների օգտատերերի վճարային տվյալները հավաքելու (վեբ-սքիմինգ) համար սկսել են օգտագործել Google Analytics գործիքը։ Այդ մասին հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը։
Ընկերության փորձագետները նշում են, որ չարագործներն այլոց կայքերի էջերում ներդնում են վնասաբեր կոդ, օրինակ, կայքի բովանդակության կառավարման համակարգ (CMS – Content Management System) ներթափանցելու միջոցով։ Կոդը պահպանում է օգտատիրոջ գործողությունները (ներառյալ, օրինակ, նրա բանկային քարտերի մուտքագրված տվյալները) և փոխանցում հավաքած տեղեկատվությունը տիրոջը։
Google Analytics-ն օգտագործվում է հենց հավաքված տվյալների փոխանցման համար՝ շրջանցելով վեբ-սքիմերներից պաշտպանության մեխանիզմը։ Մեխանիզմներից մեկը կոչվում է Content Security Policy (CSP)։ Այն ստեղված է տեխնիկական հեդերի տեսքով, որում թվարկված են այն ծառայությունները, որոնք ունեն կոնկրետ կայքում կամ էջում տեղեկատվություն հավաքելու իրավունք։
Եթե չարագործների հասցեն այդտեղ չկա, ապա հավաքված տեղեկատվությունը դուրս բերել չի հաջողվի։ Սակայն, գործնականում բոլոր կայքերը մանրազնին հետևում են այցելությունների վիճակագրությանը։ Google Analytics ծառայությունը թույլ է տալիս հավաքել բազմաթիվ պարամետրեր և այժմ կիրառվում է մոտ 29 միլիոն կայքերում։ Հավանականությունը, որ Google Analytics-ի տվյալների փոխանցումը կթույլատրվի առցանց խանութի CSP-գլխագրում, չափազանց բարձր է։
Կայքում վիճակագրություն հավաքելու համար անհրաժեշտ է միայն կարգավորել հետևելու պարամետրերը և ռեսուրսի էջերում տեղադրել հատուկ կոդ։ Ծառայության տեսանկյունից՝ եթե դուք կարող եք կայքում տեղադրել այդ կոդը, նշանակում է, հանդիսանում եք այդ ռեսուրսի տիրոջ օրինական ներկայացուցիչ։ Այդպես վնասաբեր սկրիպտը հավաքում էր այցելուների տվյալները, իսկ այնուհետև, օգտագործելով չարագործի տեղադրած հետևելու կոդը, Google Analytics Measurement Protocol-ի օգնությամբ ուղարկում էր դրանք ուղիղ գրոհողի անձնական կաբինետ։
COVID-19-ի համավարակը նպաստել է, որ առևտուրն ամենուրեք առցանց տիրույթ տեղափոխվի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և բոլոր առցանց խանութներին անհրաժեշտ է պաշտպանվել կայքի միջոցով դրանց օգտատերերի տվյալների արտահոսքից։
Դրա համար հարկ է թարմացնել օգտագործվող ծրագրային ապահովումը՝ չմոռանալով վեբի մասին (CMS-ի և դրա բոլոր պլագինների), և չտեղադրել CMS-ի բաղադրիչները չստուգված հարթակներից։ Նաև պետք է վարել CMS-ին հասանելիության խիստ քաղաքականություն. սահմանափակել օգտատերերի իրավունքները մինչև անհրաժեշտ նվազագույնը և կիրառել հուսալի և ունիկալ գաղտնաբառեր։ Խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել վճարային հարթակ ունեցող կայքի անվտանգության աուդիտ։
Իսկ օգտատերերը, հարկ է, որ օգտագործեն հուսալի պաշտպանական ծրագրային ապահովում, որն ունի «անվտանգ վճարումների» տեխնոլոգիայի շնորհիվ վճարային կայքերում վնասաբեր սկրիպտների հայտնաբերման գործառույթ։
Վեբ-սքիմինգի նոր մեխանիզմի մանրամասները՝ Securelist կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Ինչպե՞ս կարող են գեյմերները չպարտվել տրոյացի-ստիլերների դեմ «խաղում»
- «Կասպերսկի». Մոբայլ վնասաբեր ծրագրերը շատ ավելի քիչ են գրոհում հայաստանցի օգտատերերին
- «Կասպերսկի». Շորթող ծրագրերի գրոհները ՀՀ-ում կրճատվել են 2,5 անգամ, բայց դրանք սկսել են տվյալներ գողանալ
- «Կասպերսկի». Մոբայլ բանկային տրոյական ծրագրերը եռակի քիչ են գրոհել հայաստանցի օգտատերերին
- «Կասպերսկի». PhantomLance-ը վարակում էր սարքերը GooglePlay-ի հավելվածների միջոցով
- «Կասպերսկի». Shade-ով վարակվածները կարող են գաղտնազերծել իրենց ֆայլերը
- «Կասպերսկի». Համացանցից գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 28,3%, տեղային սպառնալիքների՝ 38%-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան