Մխիթարյան. Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացանք գալ համաձայնության
«Իմ պատմությունը «Ռոմայի» հետ շարունակվում է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Նրա խոսքով, շատ ուրախ է, որ, ի վերջո, կարողացել են համաձայնության գալ, որպեսզի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը մնա «Ռոմայում», նաև հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ ևս նախնական համաձայնության են հասել։
«Շատ ուրախ եմ, որ մնում եմ։ Դեռ բաներ կան, որոնց այստեղ չեմ հասել ու ցանկանում եմ հասնել: Անհամբերությամբ եմ սպասում դրան, ինչպես նաև անհամբերությամբ եմ սպասում ընթացիկ մրցաշրջանը բարձր արդյունքով ավարտելուն և հետո արդեն հաջորդի վրա կենտրոնանալուն»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք՝ «Ռոման» հայտարարել էր, որ «Արսենալի» հետ համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյան տրանսֆերի հարցում։ Մասնավորապես, Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը, որը գործում էր մինչև հունիսի վերջ, երկարաձգվել է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանը «Ռոմայի» հետ կկնքի նոր պայմանագիր հաջորդ մրցաշրջանի համար։
Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի ամռանը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը մնում է «Ռոմա»-ում
- Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ նորմալ մարզվում է
- Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային թեթև հոգնածություն է
- Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է երկար ժամանակով մնալ «Ռոմա»-ում
- «Ռոմա»-ն մտադիր է գնել Մխիթարյանին
- Հենրիխ Մխիթարյանը կիսվել է ծրագրերով ու սպասելիքներով
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում