«Ձյունիկ սառնարան»-ի շենքի պայթեցումը հետաձգվում է
Վաղօրոք հայտարարված հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցումը տեխնիկական պատճառներով հետաձգվում է։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հետագա գործողությունների մասին նախապես կտեղեկացվի։
Հիշեցնենք, որ ընկերության շենքում բռնկված հրդեյից հետո որոշում էր կայացվել շենքը պայթեցնել։ Աշխատանքներն իրականացնելու էր «Նորտեխ Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 1-ին կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ
- «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում հրդեհը տարածվել է երեք հարկ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան