Ղազախստանը կրկին անցնում է կարանտինային ռեժիմի
Ղազախստանի կառավարությունը ներկայացրել է կարանտինային պլան`կանխելու նոր կորոնավիրուսային վարակի տարածումը, թվիթերյան իր էջում հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ծրագիրը նախատեսում է երկշաբաթյա կարանտինի ներմուծում հուլիսի 2-ից, մինչդեռ միջոցը կարող է երկարաձգվել:
Տոկաևը հավելել է, որ երկրի Առողջապահության նախարարը պարզաբանումներ կտա հուլիսի 2-ին միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ղազախստանում կոշտ միջոցառումներին վերադառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ սահմանափակումները վերացնելուց հետո երկրում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվն աճել է 7 անգամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան