Չեխերը «հրաժեշտի երեկույթ» են կազմակերպել կորոնավիրուսի համաճարակի համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս շաբաթ նախազգուշացրեց, որ կորոնավիրուսի համաճարակի վերջը ոչ միայն չի երևում, այլ ամենադժվարինը դեռևս առջևում է։
Չնայած այս զգուշացմանը՝ Չեխիայի Հանրապետությունում կազմակերպվել է երեկույթ` «կորոնավիրուսին» խորհրդանշական հրաժեշտ տալու համար։ Այս մասին գրում է BBC-ն։
Նշվում է, որ հազարավոր հյուրեր նախօրեին Պրահայի 500 մետր երկարությամբ Չարլզ կամրջի մոտ սեղաններ են գցել ու միմյանց հետ կիսվել տնից բերած սննդով ու ըմպելիքներով՝ առանց սոցիալական հեռավորության։
10 մլն բնակչություն ունեցող Չեխիայում համաճարակի ընթացքում գրանցվել է ավելի քան 12,000 դեպք, մահացել է մոտ 350 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները