Վանա լճում խորտակվել է միգրանտներ տեղափոխող նավը
«Anadolu» գործակալության տեղեկացմամբ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրի արևելքում գտնվող Վանա լճում նավ է խորտակվել է, որի մեջ եղել են 55-60 ապօրինի միգրանտներ, զոհվել է վեց մարդ:
«Անկարայից Վանա լճի միգրանտներ տեղափոխող նավի խորտակման վայր է բերվել Row անօդաչու սարքը, որը նախատեսված է ստորջրյա լուսանկարներ և տեսանյութեր նկարահանելու համար: Այս սարքն առաջին անգամ է օգտագործվում Թուրքիայի ներքին ջրերում»,- նախարարի խոսքը ցիտել է «ՌԻԱ նովոստի»-ին:
Նախարարն ասել է, որ խորտակված նավը գտնվում է 110-120 մետր խորության վրա: Դեպքի կապակցությամբ 11 մարդ է ձերբակալվել: Իրականացվում է որոնողափրկարարական գործողություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան