Տոկիոյում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ է գրանցվել
Անցած օրվա ընթացքում Տոկիոյում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը 67 է, և սա վերջին մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով քաղաքային իշխանությունների հրապարակմանը։
Երեկ գրանցվել է հիվանդության 54 դեպք, և դրան նախորդող վեց օրերին ևս հիվանդության նոր դեպքերը հասնում էին 50-ի: Նշվում է, որ Տոկիոյում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6,3 հազար մարդու:
Ողջ երկրում հիվանդության դեպքերը գերազանցել են 19,5 հազարը։ Մահացածների թիվը 986 է։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում վերականգնվել է մոտ 17,2 հազար մարդ, 43 հիվանդ շարունակում է մնալ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել Տոկիոյում և հարակից Կանագավայում, Սայթամա և Չիբա, Օսակա և Հիգո պրեֆեկտուրաներում, ինչպես նաև Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում և Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։
Ապրիլի 16-ին իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ մտցրեցին ամբողջ երկրում, այնուհետև այն երկարացրին մինչև մայիսի 31-ը: Սակայն կառավարությունը մայիսի 14-ին հայտարարեց ռեժիմի վաղաժամկետ վերացումը գրեթե ամբողջ երկրում `47 պրեֆեկտուրաներից 39-ում: Մեկ շաբաթ անց իշխանությունները որոշեցին նաև վերացնել սահմանափակող միջոցառումները Կիոտոյում, Օսականայում և Հիգոյում: Մայիսի 25-ից արտակարգ դրության ռեժիմը հանվել է նաև մնացած պրեֆեկտուրաներում` Տոկիո, Կանագավա, Սաիտամա, Չիբա և Հոկկադո:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները