Մարտից ի վեր COVID-19-ի հետևանքով ավելի քան 180 լրագրող է մահացել
Վերջին չորս ամիսների ընթացքում 35 երկրներից առնվազն 186 լրագրողներ դարձել են կորոնավիրուսային հիվանդության զոհ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով ժնևյան «Press Emblem Campaign» կազմակերպության հրապարակված տվյալներին։
Նշվում է, որ 186 մահերից 59-ը գրանցվել է հունիս ամսին։ Ըստ աղբյուրի, նշված թիվը խիստ մեծ է.
«Կան երկրներ, որտեղ կորոնավիրուսի մասին ամբողջական տեղեկատվություն դեռևս չկա և մարդիկ ոչինչ չգիտեն կորոնավիրուսի էվոլյուցիայի մասին, և ոչ բոլոր մահացածներն լրագրողներն են թեստ անցել»։
Այսպես, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած լրագրողների ամենամեծ թիվը գրանցվել է Լատինական Ամերիկայում, որտեղ՝ 93 մահ: Դրան հաջորդում են Ասիան՝ 34, Եվրոպան՝ 26, Աֆրիկան՝ 19 և Հյուսիսային Ամերիկան՝ 14: Իսկ երկրների մակարդակով ամենամեծ թվով մահերը գրանցվել են Պերուում՝ 37, ապա Բրազիլիայում՝ 16, Մեքսիկայում՝ 14, ԱՄՆ-ում՝ 13, Էկվադորում՝ 12, Պակիստանում՝ 10, Բանգլադեշում՝ 9, Հնդկաստանում՝ 9, Նիգերիայում՝ 8, Միացյալ Թագավորությունում՝ 7, Բոլիվիայում՝ 5, Ռուսաստանում՝ 5, Նիկարագուայում՝ 4 և Ֆրանսիայում՝ 4:
Դոմինիկյան հանրապետությունում, Իսպանիայում, Իտալիայում և Կամերունում երեքական մահվան դեպքեր են գրանցվել: Ընդհանուր առմամբ, ցուցակը ներառում է 35 երկիր։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19-ի վարակակիրների թիվն աշխարհում անցավ 10 միլիոնը
- Աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 494 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան