Ի՞նչ աջակցություն են ստանում կորոնավիրուսով ինքնամեկուսացված խոցելի խմբերը
Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարության որոշմամբ աջակցություն տրամադրվեց մարզերում բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին՝ սննդամթերք ու սանիտարահիգիենիկ պարագաներ հատկացնելու նպատակով: Ընդհանուր 50 մլն ՀՀ դրամ հատկացվեց ՀՀ տասը մարզպետարաններին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ: Ապահովվել են նաև աջակցության տեղափոխման, պահեստավորման և բաշխման աշխատանքները։
Մեկ անձի համար ամսական հատկացվել է 11 հազար 703 դրամ, նշված գումարի չափով ձեռք են բերվում սանիտարահիգիենիկ պարագաներ և սնունդ։
Մեկ անձին մեկ ամսվա համար նախատեսված է՝ 3 հատ օճառ, յուրաքանչյուրի գինը՝ 90 դրամ, լվացքի փոշի՝ մեկ կգ, գինը՝ 380 դրամ, ժավել՝ մեկ լիտր, 90 դրամ, ալկոգել, մեկ շիշ՝ 400մլ, գինը՝ 1500 դրամ, զուգարանի թուղթ՝ մեկ հատ՝ 100 դրամ, սպիտակ ալյուր՝ 7 կգ, գինը՝ 2740 դրամ, հաճառ՝ 1 կգ, գինը՝ 396 դրամ, հնդկաձավար 2 կգ, 1369 դրամ, ոսպ, 2 կգ, գինը՝ 1711 դրամ, սպիտակ բրինձ՝ 1 կգ, 769 դրամ, բուսական յուղ՝ մեկ լիտր, գինը՝ 665 դրամ, չոր լոբի 1 կգ, գինը 1548 դրամ, շաքարավազ՝ 0,5 կգ, դինը՝ 136,2 դրամ, յոդացված աղ՝ 0,2 կգ, գինը՝ 27 դրամ։
Կորոնավիրուսային հիվանդություն ունեցող և բժշկի ցուցումով ինքնամեկուսացված անձանց տվյալները պոլիկլինիկաներն ամեն օր փոխանցում են մարզպետարանների առողջապահության, սոցիալական ապահովության վարչություններ, վերջիններս դրանք ամեն օր ուղարկում են սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ, որտեղ ստացված ցուցակներից առանձնացվում են խոցելի խմբերը։ Այս խմբերին ընտրում են՝ հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը, հաշմանդամության կարգը, գործազրկությունը, ընտանեկան նպաստ ստանալու հանգամանքը երբեմն չի կարեւորվում։ Հնարավոր է՝ անձը լինի կարիքավոր, բայց ընդգրկված չլինի ընտանեկան նպաստ համակարգում։ Այս վերջնական ցուցակները սոցծառայություններն ուղարկում են համայնքապետարանների ընդհանուր, քարտուղարության բաժիններ, վերջիններս էլ կատարում են արդեն իսկ գնված, փաթեթավորված սննդամթերքի և հիգիենիկ պարագաների բաշխումը՝ ըստ ինքնամեկուսացված եւ խոցելի խմբերի հասցեների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան