Beeline-ը բարելավում է բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները
Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված PRO սակագնային փաթեթներն էլ ավելի գրավիչ են դարձել:
Ընկերությունից հայտնում են, որ հաճախորդները նույն, կամ նույնիսկ քիչ ամվսավճարի դիմաց կստանան. էլ ավելի շատ ներառված րոպեներ դեպի ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ և Կանադայի բոլոր ցանցեր, Beeline ՌԴ ցանց, էլ ավելի շատ գերարագ ինտերնետ, ինչպես նաև, ամենապահանջված բջջային հավելվածների ցանկին՝ առանց ինտերնետի տարիֆիկացման, ավելացել է Zoom հավելվածը։
Ընկերությունը նաև ստեղծել է հատուկ հավելյալ «PRO 200» փաթեթը զանգերի համար․ 200 րոպե դեպի սակագնային փաթեթում ներառված նույն ուղղություններով՝ ընդամենը 200 դրամ ամսավճարով։
«Beeline-ը, ինչպես շատ բիզնեսներ, անցել է հեռավար աշխատանքի, և մենք սեփական փորձից գիտենք, թե բիզնեսն այժմ ինչ պահանջարկ ունի: Այս սակագնային փաթեթներով մենք փորձում ենք հնարավորինս բավարարել մեր գործընկերների սպասումները, և ես վստահ եմ, որ նրանցից շատերը կգնահատեն առաջարկի առավելությունները, որոնք միտված են նաև մեր կորպորատիվ հաճախորդների բիզնեսի աջակցմանը», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց
- Beeline-ում նոր կոմերցիոն տնօրեն է նշանակվել
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել Է նոր Բիզնես գրասենյակ՝ նոր հնարավորություններով
- Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 7-րդ շրջափուլը
- Beeline-ը գործարկել է նոր 4G+ բջջային ցանց