01.07.2020. Կորոնավիրուսի 523 նոր վարակակիր ու մահվան 12 դեպք
Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111665 թեստավորում:
Նախորդ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:
Հարակից հրապարակումներ`
- 30.06.2020. Կորոնավիրուսով 14 հիվանդ է մահացել
- 29.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 482 նոր դեպք և 11 մահ
- 27.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 662 նոր դեպք և 12 մահ
- 26.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 759 նոր դեպք և 13 մահ
- 25.06.2020. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան